Աշխարհ

08.09.2011 16:52


Վրաստանի պատգամավորները առաջարկել են սեփականաշնորհել ՌԴ–ից Հայաստան եկող գազամուղը

Վրաստանի պատգամավորները առաջարկել են սեփականաշնորհել ՌԴ–ից Հայաստան եկող գազամուղը

Վրաստանի խորհրդարանում օրենսդրական նոր փոփոխություններ են նախաձեռնվել, համաձայն որի կառավարությունը իրավունք ունի միջազգային սակարանում վաճառքի հանել երկրի ռազմավարական օբյեկտների արժեթղթերը։ Բացառություն չեն կազմի նաև Ռուսաստանը Հայաստանի հետ կապող գազամուղը, երկաթգիծը և այլն։

Կառավարության նիստի ժամանակ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլուարին հայտարարել է.

-Սա կխթանի նոր կապիտալի մուտքը Վրաստան։

Տեղեկացնենք, որ վերոհիշյալ գազամուղի գնմանը հավակնում են Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Ղազախստանը։

Այս խորագրի վերջին նյութերը