Մեկնաբանություն

01.09.2022 19:15


Ու՞մ է ուզում սպանել Արթուր Դավթյանը

Ու՞մ է ուզում սպանել Արթուր Դավթյանը

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ աշխատող Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետության անվտանգության և պետության կենսագործունեության հիմունքների դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորութուն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը:

Հիշեցնենք, որ սա այն Արթուր Դավթյանն է, ով մինչև 2018-ի իշխանափոխությունը մտել էր ՀՀ ԱԺ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին զրկի պատգամավորական անձեռնմխելիությունից ու նրան կալանավորի: Իշխանափոխությունից հետո Արթուր Դավթյանը գործարքի գնաց Նիկոլի հետ, պահեց աթոռը և սկսեց նրա հրահանգներով ապօրինի կալանավորումներ, քրեական հետապնդումներ իրականացնել: Նիկոլը սրան քսի էր տալիս իր քաղաքական հակառակորդների դեմ: Արթուրը հավատարիմ շան պես կատարում էր Նիկոլի հրահանգները:

Արթուր Դավթյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել, քանզի նրան օգտագործելուց հետո Նիկոլը դեն է նետել և մեկ այլ կամակատար գտել: Եվ ահա Դավթյանը նման առաջարկով է հանդես գալիս՝ Շուշիի թեմայով նիկոլական հերթական շոուների ֆոնին:

Կարծիքներն այս մասով կիսվել են: Մի մասը գտնում է, որ Դավթյանը Նիկոլի հրահանգով է նման նախաձեռնությամբ հանդես եկել: Մյուս մասը լրիվ հակառակ կարծիքին է, այսինքն՝ համոզված է, որ այդ առաջարկը Դավթյանի դեմարշն է Նիկոլի դեմ: Ասել է թե՝ մի մասը կարծում է, որ Նիկոլն Արթուրի միջոցով ուզում է սպանել իր իսկ կողմից նշանակված «դավաճաններին», իսկ մյուս մասը կարծում է, որ Արթուրն ուզում է Նիկոլին սպանելու իրավական հիմքեր ստեղծել:

Թե որ տարբերակի հետ գործ ունենք, դժվար է ասել: Ամեն դեպքում պետք է տեղեկացնել, որ Նիկոլի դավաճանության մասով հայցեր կան, բայց դատախազությունը դրանց ընթացք չի տվել:

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պարբերաբար պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլին, բայց համապատասխան մարմինները քայլ չեն անում:

Այն, որ 44-օրյա պատերազմում եղել է դավաճանություն, գրեթե ոչ ոք չի կասկածում: Բայց գրեթե բոլորը համոզված են, որ իրական դավաճանությունը կբացահայտվի իշխանափոխությունից հետո:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը