Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
«Կարևոր է շարունակել խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու աշխատանքը և ջանքերը մարդասիրական և կապի ոլորտներում։ ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն ներգրավված լինել՝ հանուն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի»,-ասվում է գրառման մեջ։
Բորելը ողջունել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը