Աշխարհ

01.09.2022 17:02


Բարձր ենք գնահատում Շառլ Միշելի ներդած միջնորդական ջանքերը․ Հիքմեթ Հաջիև

Բարձր ենք գնահատում Շառլ Միշելի ներդած միջնորդական ջանքերը․ Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գրառում է կատարել իր թվիթերյան էջում, երախտագիտություն հայտնելով նախօրեին տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման կայացման հարցում ԵԽ նախագահի ներդրած ջանքերը։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի և նրա թիմի ներդրած ջանքերը, որոնք ներդրվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների նորմալացման և խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունների իրականացման գործում»,-ասված է գրառման մեջ։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը