Աշխարհ

01.09.2022 17:45


ՌԴ ռազմական բուհերի ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության փորձը. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ

ՌԴ ռազմական բուհերի ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության փորձը. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ

Նոր ուսումնական տարում ՌԴ ռազմական բուհերի ծրագրերում հաշվի կառնվի ռուսական բանակի՝ Սիրիայում մարտական, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության և Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերած փորձը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, գրում է tvzvezda.ru-ն:

«Ուսանողների և կուրսանտների վերապատրաստման ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության և Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ուժերի կիրառման փորձը»,-ասել է Գերասիմովը։

«Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել ռոբոտային համալիրների և համակարգերի, անօդաչու թռչող սարքերի շահագործման և մարտական օգտագործման հարցերի ուսումնասիրությանը»,-հավելել է Գերասիմովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը