Լրահոս

23.04.2009 18:20


Ռուբեն Մելքոնյան. «Ապրիլի 25-ին նախատեսվում է անվտանգության խորհրդի նիստ»

Ռուբեն Մելքոնյան. «Ապրիլի 25-ին նախատեսվում է անվտանգության խորհրդի նիստ»

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Փաստարկ» ակումբում հայտարարել է.

-Մեր պաշտոնական խողովակները հայտնում են, որ  ամսի 25-ին նախատեսվում է անվտանգության խորհրդի նիստ։

Ռ. Մելքոնյանը նաև հավելել է. «Մոտ օրերս նախատեսվում է Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի Հայաստանի հետ սահմանների բացման տարբերակների մասին խնդիրը, իհարկե հաշվի առնելով նաև ադրբեջանական կողմի դիրքորոշումը։ Ի դեպ, Թուրքիայի վարչապետն անձամբ է նշել, թե իրենք հաշվի առնելով իրենց եղբայր Ադրբեջանի դիրքորոշումը, այնուամենայնիվ կքննարկեն այդ հարցը»։

 

Այս խորագրի վերջին նյութերը