Հաշվի ենք առնում կոնկրետ երթուղիների շուրջ փաթեթային լուծման համաձայնությունը, որը հիմնված կլինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին առ այն, թե ինչ հեռանկարներ կան երթուղու բացման և այս ոլորտում Մոսկվայի և Անկարայի միջև պայմանավորվածությունների մասին։ Զախարովան նշել է, որ դեռևս տվյալներ չունի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) աշխատանքի ժամկետների մասին։
Ավելի վաղ Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռեզա Թունա Թուրագայը հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկում է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացման հարցը և ակնկալում է միջանցքի բացումը շատ մոտ ապագայում։
«Ես տեղեկություն չունեմ ռուս գործընկերների հետ Թուրքիայի առևտրի նախարարության շփումների մասին, կարող եմ միայն ասել, որ Ռուսաստանը շարունակում է բովանդակալից աշխատանքը Բաքվի և Երևանի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով, և աշխատանքային խմբի շրջանակում, մենք հաշվի ենք առնում կոնկրետ երթուղիների շուրջ փաթեթային լուծման համաձայնությունը, որը հիմնված կլինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա»,-ասել է Զախարովան։