Քաղաքական

31.08.2022 11:02

ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը

ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը

ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի պետդեպարտամենտը օգոստոսի 31-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև նախատեսված հանդիպումից, Պատելը նշել է․

«Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշված հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։

«Սակայն այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տեսնում ենք վարանում»,-ասել է նա։

Հայկական կողմը Հաջիևի հայտարարությունը չի մեկնաբանել` հոդորելով հետևել հանդիպման վերաբերյալ պաշտոնական լրահոսին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։