Նիկոլը 6-րդ անգամ է Շուշին «տուլիտ» անում պողոսների վրա
Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում թուրք–ադրբեջանական զույգը հնարավորություն ստացավ պատերազմ սկսել։ Նիկոլը պատերազմ ու պարտություն բերեց։
Զարմանալին ու ամոթալին այն է, որ Նիկոլն այդքանից հետո դեռ շարունակում է ղեկավարել Հայաստանը։ Նման դեպքերում պետության ղեկավարները կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ հրաժարական են տալիս, կա՛մ տեղի է ունենում ռազմական հեղաշրջում։ Հայաստանում այս երեք տարբերակներից որևէ մեկը տեղի չունեցավ։ Նիկոլը մնաց աթոռին՝ ի խայտառակություն մեր ժողովրդի և քաղաքական վերնախավի։
Նիկոլը, որը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո ծակն էր մտել ու օնիկների մոտ էր պաշտպանություն գտել, հիմա ինքն է դատում զինվորականներին։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ Նիկոլը դարձավ Արցախի պետականության կորստի, Շուշիի անկման թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն, բայց այլոց է մեղադրում, օրինակ, Շուշին հանձնելու համար։
Շուշիի հանձնման մեղավորներն՝ ըստ Նիկոլի
Կախված ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակից՝ Նիկոլը Շուշիի հանձնման մեղավոր է հայտարարել։ Սկզբում դա Գագիկ Ծառուկյանն էր։ Նիկոլն ասում էր, որ Ծառուկյանը կամավորականներին չհասցրեց Շուշի, դրա համար էլ Շուշին գրավեցին։ Հիմա նա Ծառուկյանին չի մեղադրում, քանզի գործարքի մեջ է հետը։
Հետո Շուշիի անկման մեղավոր նշանակվեց Արթուր Վանեցյանը։ Նիկոլն ասում էր, թե Վանեցյանը փախել է իր ջոկատով։ Քաղաքական այդ մուտիլովկան հիմա չի կիրառվում։
Ներքաղաքական սրացման փուլում Շուշիի մեղավոր հռչակվեց Սեյրան Օհանյանը։ Բոլորի համար էլ պարզ էր, որ դա էժանագին քարոզ էր։
Մի պահ Շուշիի հանձնման համար մեղավոր ճանաչվեցին 10 տոկոսով պայթած «Իսկանդերի» հրթիռները։ Մոսկվան դրանից հետո Նիկոլի ականջը քաշեց։ Հիմա «Իսկանդերի» թեման փակվել է։
Այս ամբողջ ընթացքում Նիկոլն իր հաճախորդների ու քարոզչագործիքների միջոցով պարբերաբար տարածում է, թե բա՝ Շուշիի համար մեղավորը ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինն է։
Հիմա մեղավոր է նշանակված Արցախի ՊԲ նախկին հրամանատար, պատերազմի վերջին օրերին Արցախի բանակը ղեկավարած ու ներկայումս Արցախի Նիկոլի՝ Արայիկ Հարությունյանի խորհրդական Միքայել Արզումանյանը (Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ)։ Նիկոլին կից քննչականն ասում է, թե բա՝ նա անփույթ է գործել՝ փաստացի նշելով, որ Շուշին նոյեմբերի 5–ին արդեն հանձնված էր (բա ինչո՞ւ էր Նիկոլը նոյեմբերի 9–ին խաբում, թե, իբր, Շուշիի համար մարտերը շարունակվում են)։
Եվ այսպես, կախված իրավիճակից՝ Նիկոլը պողոսների վրա Շուշիի մեղավոր է «սաղացնում»։ Շուշին արդեն 6–րդ անգամ է ծախվում։ Ու ամեն անգամ նոր դեմքով (չհաշված՝ «նախկիններն էին հանձնել Շուշին» դիշովիագույն ծղրտոցները)։
Երբ դուք չեք զբաղվում Նիկոլով
Շուշիի, Հադրութի ու մյուս տարածքների հանձնման թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու Նիկոլ Փաշինյանն այլոց է մեղավոր նշանակում, և դա կյանքի դաժան օրենքներից է։ Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը, Միքայել Արզումանյանը և մյուսները պարտավոր էին ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Եղավ հակառակը, և հիմա սույն պարոնները թող իրենք իրենց մեղադրեն։
Ցանկացած նորմալ երկրում Նիկոլի հարցերը հենց նոյեմբերի 9–ին բունկերում կլուծեին, այլ ոչ թե կթողնեին, որ նա այնտեղից դուրս գա ու մի բան էլ մեղավորներ նշանակի։
Կորյուն Մանուկյան
Հ․Գ․ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ ինքն առաջարկել էր 2020–ի հոկտեմբերի 19–ին կանգնեցնել պատերազմը, և այդ դեպքում Շուշին կմնար Արցախի վերահսկողության տակ, սակայն, ի զարմանս իրեն, Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել։
Հետագայում Նիկոլը բերանից թռցրեց, որ այդ պատերազմը Շուշիի համար էր ու մինչև այն չհանձնվեր, պատերազմը չէր կանգնելու։ Եվ այդ ամենը պետք է տեղի ունենար Ադրբեջանի դրոշի օրը։
Իշխանափոխությունից հետո այս ամենին կտրվի քաղաքական ու իրավական գնահատական։ Շուշիի հանձնողները կկանգնեն պատմության ու այլ տիպի դատարանների առաջ։

Այս ամբողջ ընթացքում Նիկոլն իր հաճախորդների ու քարոզչագործիքների միջոցով պարբերաբար տարածում է, թե բա՝ Շուշիի համար մեղավորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։