Լրահոս

30.08.2022 17:07


Արագածոտնի մարզում բախվել են Mercedes Sprinter-ն ու Kamaz-ը, կա վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Mercedes Sprinter-ն ու Kamaz-ը, կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Աշոտ Ա-ի վարած Mercedes Sprinter մակնիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 54-ամյա Արթուր Մ-ի վարած Kamaz մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 68-ամյա Լենա Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վթարի մասին նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը