Հրայր Կարապետյան. «Մենք պետք է Հայաստանում ձգտենք իրականացնել համակարգային և բովանդակային իշխանափոխություն»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»–ի հարցին, թե քանի որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդամենը կատարողներ են, նրանց հարժարականի պահանջի փոխարեն ՀՅԴ–ն ինչո՞ւ չի պահանջում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ասել է, թե իրենք համակարագային իշխանափոխության կողմնակից են։
–Վերջերս ՀՅԴ–ն ընդհանուր ժողով է գումարել, և այն, ինչ ասել ենք, ամրագրել ենք բանաձևերի և որոշումների ձևով։ Մենք պետք է Հայաստնում ձգտենք իրականացնել համակարգային և բովադակային իշխանափոխություն։ Սա չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը պետք է դուրս գա, և նրա փոխարեն պետք է լինի, ենթադրենք, Պողոս Պետրոսյանը, կամ չգիտեմ ով։ Անձերի խնդիր չէ իշխանափոխությունը, այլ համակարգային, քանի որ մենք կարծում ենք, որ եթե տվյալ համակարգում էֆեկտիվ չեն գործում իշխանական օղակները՝ թե՛ նախագահի լիազորություններ իմաստով, թե՛ կառավարման և ընդհանրապես՝ բլոր առումներով,–ասել է նա։
Հարցին, թե կարելի՞ է ասել՝ այսօր օրակարգում չկա Նալբանդյանի և վարչապետի հրաժարականի հարցը, այլ կա համակարգային փոփոխությունների հարց, Հրայր Կարապետյանը պատասխանել է՝ այո։
–Կա համակարգային իշխանափոխության խնդիր։ Եվ այդ համակարգի հետ եթե տվյալ անձինք չեն համապատասխանում, ապա, բնականաբար, իրենք էլ պետք է փոխվեն,–ասել է նա։
Հրայր Կարապետյան. «Մենք պետք է Հայաստանում ձգտենք իրականացնել համակարգային և բովանդակային իշխանափոխություն»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»–ի հարցին, թե քանի որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդամենը կատարողներ են, նրանց հարժարականի պահանջի փոխարեն ՀՅԴ–ն ինչո՞ւ չի պահանջում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ասել է, թե իրենք համակարագային իշխանափոխության կողմնակից են։ –Վերջերս ՀՅԴ–ն ընդհանուր ժողով է գումարել, և այն, ինչ ասել ենք, ամրագրել ենք բանաձևերի և որոշումների ձևով։ Մենք պետք է Հայաստնում ձգտենք իրականացնել համակարգային և բովադակային իշխանափոխություն։ Սա չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը պետք է դուրս գա, և նրա փոխարեն պետք է լինի, ենթադրենք, Պողոս Պետրոսյանը, կամ չգիտեմ ով։ Անձերի խնդիր չէ իշխանափոխությունը, այլ համակարգային, քանի որ մենք կարծում ենք, որ եթե տվյալ համակարգում էֆեկտիվ չեն գործում իշխանական օղակները՝ թե՛ նախագահի լիազորություններ իմաստով, թե՛ կառավարման և ընդհանրապես՝ բլոր առումներով,–ասել է նա։
Հարցին, թե կարելի՞ է ասել՝ այսօր օրակարգում չկա Նալբանդյանի և վարչապետի հրաժարականի հարցը, այլ կա համակարգային փոփոխությունների հարց, Հրայր Կարապետյանը պատասխանել է՝ այո։
–Կա համակարգային իշխանափոխության խնդիր։ Եվ այդ համակարգի հետ եթե տվյալ անձինք չեն համապատասխանում, ապա, բնականաբար, իրենք էլ պետք է փոխվեն,–ասել է նա։
7or.am