Քաղաքապետի որոշումը՝ Ծիծեռնակաբերդի այցելուների տրանսպորտային սպասարկման վերաբերյալ
Երևանի քաղաքապետի 2009թ. ապրիլի 17-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն՝ ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նապատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին հանձնարարվել է կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, ժամը 9։00-ից մինչև 22։00-ը՝ հետևյալ երթուղիներով.

հ.1 երթուղի- «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։
Հետադարձը՝ Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի-Արգիշտիի փողոցներ-Հաղթանակի կամուրջ-Աթենք փող.-«Հրազդան» մարզադաշտ։
հ.2 երթուղի-«Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փող.-Հաղթանակի կամուրջ- Մաշտոցի պողոտա-Կորյունի-Աբովյան փողոցներ-մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան։
Հետադարձը՝ Աբովյան-Մոսկովյան-Սարյան փողոցներ-Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Աթենքի փող.-«Հրազդան» մարզադաշտ։
հ.3 երթուղի- «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճ.-Լենինգրադյան-Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամության» կայարան։
Հետադարձը՝ նույն ուղեգծով։