Աշխարհ

29.08.2022 16:55


Ջոնի Դեփը MTV Video Music Awards-ի ժամանակ անսպասելիորեն հայտնվել է բեմում՝ տիեզերագնացի հագուստով (տեսանյութ)

Ջոնի Դեփը MTV Video Music Awards-ի ժամանակ անսպասելիորեն հայտնվել է բեմում՝ տիեզերագնացի հագուստով (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ անսպասելիորեն հայտնվել է բեմում՝ տիեզերագնացի հագուստով, գրում է Daily Mail-ը:

Սա Դեփի առաջին հրապարակային ելույթն էր այս տարվա հունիսին նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի նկատմամբ դատարանում տարած հաղթանակից հետո:

«Գիտեք՝ ինձ աշխատանք էր պետք»,-կատակել է Դեփը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

Դեփը նաև կատակով խնդրել է իրեն հրավիրել տարբեր միջոցառումների. «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ հասանելի եմ ծննդյան, մկրտության, հարսանիքի, հուղարկավորության կամ ուրիշ արարողությունների համար»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը