Մեկնաբանություն

29.08.2022 15:45


Ինչու է Նիկոլը թիրախավորել բանակը

Ինչու է Նիկոլը թիրախավորել բանակը

Հայտնի բանաձև է՝ եթե ուզում ես փլուզել պետությունը, պետք է թիրախավորել բանակը, արժեզրկել այն, բանակային համազգեստը դարձնել ոչ հարգի։

2018–ի մայիսից Հայաստանում ձևավորվել է դասալիքների իշխանություն։ Բառիս բուն և փոխաբերական իմաստով։

Գլխավոր դասալիքն, անշո՛ւշտ, Նիկոլ Փաշինյանն է։ Նա՛ է բանակի գլխավոր հակառակորդն ու կյանքից «աբիժնիկը»։

Նիկոլի հետ իշխանության եկածների մեծ մասը մինչիշխանական կյանքում պայքարել են բանակի դեմ, իրականացրել են հակաղարաբաղցիական ու հակաղարաբաղյան քարոզ, եղել են, այսպես կոչված, պացիֆիստներ, գովաբանել են «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք» հակապետական թեզը, դրսից ֆինանսավորել են՝ հայկական բանակը վարկաբեկելու համար։ Ամեն մեկն իր դիրքերից է խփել մեր բանակին ու պետությանը, բայց ընդհանուր է եղել քարոզչական մոտեցումը։ Թուրքկական 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող այս շրջանակների քարոզչակոդերն են եղել՝

–Ղարաբաղը բեռ է, որից պետք է ազատվել,

–բանակը բեռ է, որից պետք է ազատվել,

–պատերազմը հաղթածները սրիկաներ են, որոնք մեր գլխին բեռ են դարձրել Ղարաբաղն ու բանակը,

–բանակում ծառայելը պետք է վերացնել,

–հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները պետք է ոչնչացնել, քանզի Թուրքիան ավելի լավն է, քան Ռուսաստանը։

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հետևողականորեն կյանքի կոչեց վերը նշված բոլոր կետերը։

Հիմա հայկական բանակի կազմալուծման ու «Ղարաբաղը բեռ է, որից պետք է ազատվել» թեզի իրագործման վերջին փուլում ենք։

Նիկոլենք Ալիևին արդեն զեկուցեցին, որ Ղարաբաղում ՀՀ–ից զինվոր չկա։ Սրանք պարբերաբար հայտարարում են, որ Ղարաբաղի հետ կապ չունեն, եթե կան հարցեր, ապա դրանց թող պատասխանեն ռուսները։

Ինչ վերաբերում է բանակին, ապա նիկոլենք պատերազմից առաջ քանդեցին բանակը, հիմա էլ շարունակում են նույնն անել։ Սահմանվում է բանակից թռնելու գին՝ 24 միլիոն դրամ։

Ի դեպ, նիկոլենք բանակը միշտ են ընկալել որպես պատժավայր։ Իրենց մտածողության մեջ ծառայելը ուղղիչ աշխատանքային գաղութում հայտնվելու պես մի բան է։ Դրա համար էլ, իրենց կարծիքով, պատժեցին ընդդիմադիր հայացքներ ունեցողներին՝ նրանց տանելով եռամսյա հավաքների։

Նիկոլը դասալիք է։ Թուրք–ադրբեջանական օրակարգ սպասարկելը նույնպես դասալքություն է։ Ամբողջ հոգով ու սրտով։ Նա իր տեսակով բոլորին է ուզում վարակել ու դարձնել դասալիք, որից հետո ոչ թե Սյունիքը, այլ ամբողջ Հայաստանը կդառնա թուրք–ադրբեջանական միջանցք։ Սրա դեմն է պետք ցանկացած գնով առնել։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը