Աշխարհ

29.08.2022 18:38


Համացանց են արտահոսել նոր տեղեկություններ iPhone 14-ի մասին

Համացանց են արտահոսել նոր տեղեկություններ iPhone 14-ի մասին

Ամերիկյան Apple ընկերության՝ սեպտեմբերին ներկայացվելիք iPhone 14 սմարթֆոնի մասին նոր տեղեկություններ են արտահոսել համացանց, գրում է Daily Mail-ը:

Apple-ի արտադրանքի արժանահավատ արտահոսքեր իրականացնող DuanRui օգտատերը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ նորույթը ներկայացվելու է վառ մանուշակագույն. ծովային կապույտ, ոսկեգույն, արծաթագույն երանգներով:

Սմարթֆոնը կհամալրվի ավելի մեծ տեսախցիկով:

Apple-ը հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ին միջոցառում կանցկացնի Կալիֆոռնիայում գտնվող իր կենտրոնակայանում: iPhone 14-ի տեսականու նախնական պատվերները նախատեսվում է սկսել սեպտեմբերի 9-ին, իր հերթին հայտնում է Forbes-ը՝ կանխատեսելով, որ կապույտ և մանուշակագույն iPhone 14 Pro/Pro Max-երը հավանաբար առաջինը կվաճառվեն:

Լուրեր կան նաև առ այն, որ iPhone 14-ը կառաջարկի ուղիղ արբանյակային հաղորդակցություն: Սա թույլ կտա օգտատերերին շտապ օգնություն կանչել այն վայրերում, որտեղ բջջային ծառայություն չկա:

Ինչ վերաբերում է սմարթֆոնի գներին, ապա ենթադրվում է, որ դրանք կբարձրանան մինչև 1148 դոլար՝ Pro-ի համար և 1263 դոլար՝ Pro Max-ի համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը