Լրահոս

29.08.2022 07:22


Ողբերգական վթար Երևանում. մահացածին ու 2 վիրավորներին փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս

Ողբերգական վթար Երևանում. մահացածին ու 2 վիրավորներին փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Կորեայի ձորում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 250 մետր՝ մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին, հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգու փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Վիրավորներին և մահացածին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մի քանի մետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը