Լրահոս

28.08.2022 15:20


Սլավոնական համալսարանի այգում հայտնաբերվել է տղամարդու դի

Սլավոնական համալսարանի այգում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում շտապօագնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների թիվ 25 խումբը կանչով մեկնել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի այգի՝ անհայտ տղամարդու ուշագնացության կանչով, սակայն վերջինիս հայտնաբերել են մահացած:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 87-ամյա Գ. Կ.-ի դին, ով ընկերների ներկայությամբ նշված այգում հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը