Մեր երկրի սկզբունքն այն է, որ մի երկիրը չի կարող ազդել մեկ այլ երկրի ազգային շահերի վրա. Ադրբեջանում Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Իրանը երկար տարիներ Ադրբեջանին և Նախիջևանին է ապահովել է կապող հիմնական ճանապարհով, ինչը շարունակվում է նաև այսօր։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին, փոխանցում է APA-ն։
Դեսպանը նշել է, որ Իրանն ընդլայնում է տրանսպորտային կապերը Ադրբեջանի հետ. «Դրանք կառուցվող երկաթուղիներ են։ Իրանը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքին» (չակերտները՝ Tert.am), կա գլխավոր միջանցք եղբայրական Ադրբեջանի հետ: Այս հիմնական միջանցքն Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ արդեն 30 տարի։ Ադրբեջանի և Նախիջևանի միջև բոլոր հաղորդակցություններն իրականացվել են Իրանի տարածքով։ Այս միջանցքը մենք համարում ենք գլխավորը։ Բնականաբար, պետք է լինեն այլընտրանքային միջանցքներ։ Այսինքն՝ ինչ վերաբերում է Ադրբեջանը և Հայաստանը կապող նոր «միջանցքին» (չակերտները՝ Tert.am), դա կախված է երկու երկրներից և միջազգային հարց է։ Մեր երկրի սկզբունքն այն է, որ մի երկիրը չի կարող ազդել մեկ այլ երկրի, այդ թվում՝ հարևան պետությունների ազգային շահերի վրա»։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում համագործակցության հարցին, դեսպանն ասել է, որ «3+3» խորհրդատվական հարթակը կնպաստի տարածաշրջանում համագործակցությանը:
«Այս հարթակի առաջին հանդիպումը անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում։ Այս տարի այն կանցկացվի Թեհրանում։ Այս ձևաչափի շրջանակում մենք կարող ենք երկխոսության միջոցով լուծել տարածաշրջանում առկա խնդիրները։ Մենք առաջընթաց ենք տեսնում տարածաշրջանում կարգավորման ուղղությամբ»,-ասել է Իրանի դեսպանը:

Աղբյուրը՝ tert.am