Լրահոս

27.08.2022 19:10


Լոռու մարզում որդին իրենց տան անասնագոմի դիմաց հայտնաբերել է հոր կախված դին

Լոռու մարզում որդին իրենց տան անասնագոմի դիմաց հայտնաբերել է հոր կախված դին

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 52 տան բակում՝ անասնագոմի դիմաց, փայտե կառույցից հակի թելով կախված վիճակում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ անասնագոմի մոտ, հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 66-ամյա Արարատ Մ-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արարատ Մ-ին կախված վիճակում հայտնաբերել է նրա որդին։

Այս խորագրի վերջին նյութերը