Ալեք Ենիգոմշյան. «Անցած քսան տարիներին մենք չենք կարողացել կայացնել պետականությունը»
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը, խոսելով անկախության 20 տարիների ձեռքբերումների և բացթողումների մասին, ասել է, որ մենք այդպես էլ չենք կարողացել կայացնել պետականությունը: «Պետություն ու պետության ատրիբուտներ ունենալը բավարար չեն անկախ համարվելու համար։ Անկախ համարվելու համար պետք է ունենալ պետականություն»,–ասել է բանախոսն՝ ընդգծելով, որ պետականությունը կայացրած երկրում պետք է լինի օրինականություն, բարեկեցություն, ազատություն, ազգային հպարտություն։ Սակայն, հենց այս հատկանիշների առկայության առումով, ըստ Ենիգոմշյանի, անցած քսան տարիներին կարող ենք միայն բացասական գնահատական տալ: «Այսօր, ցավոք, Հայաստանը և Արցախը քաղաքականապես կախյալ վիճակում են գտնվում թե Ռուսաստանից, թե ԱՄՆ-ից։ Հաղթանակը նսեմացվել է թեկուզ այն պատճառով, որ Հայաստանի բոլոր իշխանությունները պատրաստակամություն են հայտնել զիջելու ազատագրված տարածքները»,- ասել է նա։