Լրահոս

26.08.2022 17:52


Կենտրոնում և Նոր Նորքում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի նորման

Կենտրոնում և Նոր Նորքում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի նորման

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը։

Օգոստոսի 23-25-ը (2022թ.) փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում օգոստոսի 23-ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում երեք օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 23-ին, 24-ին, Նոր Նորքում և Շենգավիթում՝ օգոստոսի 25-ին։

Այս խորագրի վերջին նյութերը