Աշխարհ

26.08.2022 21:42


Ջենիֆեր Լոպեսն իր թիմի պարողներին ընտրում է ըստ նրանց կենդանակերպի նշանի

Ջենիֆեր Լոպեսն իր թիմի պարողներին ընտրում է ըստ նրանց կենդանակերպի նշանի

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր թիմի համար աշխատակիցներ է ընտրում ըստ կենդանակերպի նշանի։ Այս մասին հաղորդում է Billboard-ը։

Պարուհի Հիզեր Մորիսը հյուրընկալվել է Just Sayin' With Justin Martindale փոդքաստում: Աղջիկը հիշել է Ջենիֆեր Լոպեսի մասին պատմությունը, որով կիսվել են նրա հետ գործընկերները։ «JLo-ն պարային լսումներ է ունեցել իր հյուրախաղերից մեկից առաջ: Նա մտել է սենյակ և ասել․ «Շնորհակալ եմ տղաներ, այնքան շատ եք աշխատել: Բարձրացրեք ձեռքերը, եթե սենյակում Կույսեր կան։ Նա նայել է նրանց և ասել․ «Շատ շնորհակալ եմ, որ եկել եք»»,-պատմել է Մորիսը ՝ ընդգծելով, որ ց:

Billboard-ը պաշտոնական հաստատման համար դիմել է Ջենիֆեր Լոպեսին, սակայն նրանք հրաժարվել են մեկնաբանել պարուհու խոսքերը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը