Երբ տարածվեց ՌԴ ԱԳՆ-ի բողոքի նոտան, որով պատասխան էր պահանջվում Երևանից՝ «Սուրմալուի» դեպքերի պահով հակառուսական քարոզչության համար, պարզ էր, որ «Սուրմալուն» առիթ է, այլ ոչ թե պատճառ:
Պարզ էր, որ Մոսկվայի նոտայի տակ տարածաշրջանային զարգացումներն էին ու Նիկոլ Փաշինյանին ուղարկվող մեսիջը՝ խաղեր չտալ:
Բայց ինչպես երևում է, Նիկոլը խաղեր է տալիս, ավելի ճիշտ՝ ֆուտբոլի գնդակի վերածում մեր երկիրը:
Երեկ հայտնի դարձավ, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 31-ին՝ Շարլ Միշելի միջնորդությամբ: Մինչդեռ խոսվում էր այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է հանդիպեն Մոսկվայում:
Բրյուսելյան հանդիպման մասին լուրին նախորդել էր մեկ այլ լուր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ ահա այդ հեռախոսազրույցից հետո Մոսկվայի փոխարեն Նիկոլը գնում է Բրյուսել: Սա երկու բան կարող է նշանակել՝
-կա՛մ այս ամենը տեղի է ունենում Մոսկվայի հետ համաձայնեցված,
-կա՛մ այս ամենը տեղի է ունենում ի հեճուկս Մոսկվայի:
Եթե երկրորդ տարբերակն է, ապա մեզ շատ ծանր ժամանակներ են սպասում, քանզի Նիկոլը, հանուն սեփական աթոռի ու կաշին փրկելու, Հայաստանը դարձնում է կռվախնձոր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև: Իսկ դա շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել:
Արձանագրենք, որ Նիկոլի խաղաղասիրական հայտարարությունների ֆոնին Ադրբեջանն ու Թուրքիան է՛լ ավելի են կոշտացնում իրենց դիրքորոշումները «Զանգեզուրի միջանցքի» պահով:
Նիկոլին միջանցքի թեման հետաքրքրում է այնքանով, որքանով դա կարող է նպաստել կամ խանգարել իր կաշին փրկելուն: Նիկոլն ինքը հայտնվել է նեղ միջանցքում, և ուզում է իր հետ այդ միջանցք քարշ տալ նաև Հայաստանին: Այդ նեղ միջանցքում չհայտնվելու միակ տարբերակը Նիկոլին հեռացնելն է:
Նիկոլը՝ Մոսկվայի ու Բրյուսելի արանքում

Կորյուն Մանուկյան