Լրահոս

26.08.2022 18:45


Արաբկիրի որոշ թաղամասերի գազամատակարարումը օգոստոսի 29-ին կդադարեցվի

Արաբկիրի որոշ թաղամասերի գազամատակարարումը օգոստոսի 29-ին կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան, Գյուլբենկյան, Հ.Էմինի, Քեռու, Հակոբյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը