Լրահոս

25.08.2022 14:40


Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում. պայթել են բարձր ճնշմամբ տարրաներ (տեսանյութ)

Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում. պայթել են բարձր ճնշմամբ տարրաներ (տեսանյութ)

Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Հանգամանքները պարզվում են։ Քիչ հետո կլինի պաշտոնական հաղորդագրություն։

***

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտի շինություններից մեկում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ:

«Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարրաներ։ Հրշեջ_փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,-ասված է հաղորդագրության մեջ։

***

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում գտնվող թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է, հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը