Երբ բոլորին վաղուց հոգնեցրած քաղաքական զարգացումները ստիպում են մոռանալ Հայաստանում տեղի ունեցող որևէ լավ իրադաձության մասին, երբ «երկխոսություններն» ամենօր «սառում» ու «տաքանում» են, երբ հայի «սրագույն» միտքը սկսում է կատակել այն մասին, որ Wikileaks-ը նույնպես հայ է, Ժիլինայի մարզադաշտ է մտնում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը և մրցակցի դարպասն ուղարկելով չորս անպատասխան գնդակ` թեև քիչ անսպասելի, սակայն անչափ հաճելի հաղթանակ է տանում` հայ ֆուտբոլասերի մեջ հույս արթնացնելով, որ մեր հավաքականին, շատ հնարավոր է, տեսնենք եկող ամռանը Լեհաստանում և Ուկրաինայում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում:
Սա, ըստ էության, սպորտային Հայաստանի այս տարվա երկրորդ նմանատիպ փառահեղ հաջողություննէր` հայ շախմատիստների անմոռանալի հաղթանակից հետո: Սլովակիայի նկատմամբ 90 րոպեներից հետո տարած հաղթանակն իրականում ձեռք բերվեց ամիսների երկարատև աշխատանքի արդյունքում: Երիտասարդ մարզիչ Վարդան Մինասյանը ցույց տվեց, որ խելամիտ աշխատանքի դեպքում մենք արտասահմանցի որևէ մասնագետ հրավիրելու ու նրա վրա հսկայական գումարներ ծախսելու կարիք չունենք: Մինասյանին հաջողվեց անել այն, ինչը չէին կարողացել անել Օսկար Լոպեսը, Միխայ Ստոյկիցան, Բեռնար Կազոնին և մյուս արտասահմանցի մարզիչները: Հանուն արդարության, պետք է, սակայն, նշել նաև լուսահոգի ՅանՊորտերֆիլդի անունը, հենց ում գլխավորությամբ էլ վերակազմավորվեց և այսօր ձեռք բերված հաջողությունների առաջին օրինակները սկսեց ցույց տալ Հայաստանի հավաքականը:
Փորձը ցույց տվեց, որ համապատասխան մարզչական աշխատանքի և թիմի համախմբվածության դեպքում մեր ֆուտբոլիստները կարող են լրջագույն մրցակից հանդիսանալ անգամ ամենահզոր հավաքականների համար, և այսօրարդեն «Հայաստան» անունը համաշխարհային մամուլի էջերում կարող ենք գտնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ու հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, այլ նաև հայկական ֆուտբոլի հիասքանչ հաջողությունների շնորհիվ:
Այս շրջանում կարևոր է կանգ չառնել ձեռք բերածի վրա ու առանց երազանքների գիրկն ընկնելու` շարունակել գրագետ խաղ ցուցադրել: Եվ նույնիսկ ողբերգություն տեղի չի ունենա, եթե Հայաստանի հավաքականը չկարողանա նվաճել Եվրո 2012-ի ուղեգիր: Կարևորն այն է, որ հայ ֆուտբոլիստները սկսել են կայուն ու գրագետ խաղ ցուցադրել` վերականգնելով հայկական ֆուտբոլի` դեռևս խորհրդային տարիներից ձեռք բերված համբավը: Կարևորն այն է, որ Հայաստանում այսօր յուրաքանչյուրոք` ֆուտբոլասեր թե ոչ ֆուտբոլասեր, վարակվել է ֆուտբոլով և մեծ անհամբերությամբ սպասում է մեր հավաքականի հերթական խաղին` ակնկալելով նորանոր հաղթանակներ:
Հաղթանակի սպասումով

Նոր հաղթանակների սպասումով` Սասուն Հովհաննիսյան