Լրահոս

25.08.2022 15:14


Սպիտակում բախվել են Chrysler-ն ու Volkswagen-ը, կա զոհ.մահացածը 2 օր առաջ ՌԴ-ից ժամանել էր Հայաստան՝ քրոջ հարսանիքին մասնակցելու համար

Սպիտակում բախվել են Chrysler-ն ու Volkswagen-ը, կա զոհ.մահացածը 2 օր առաջ ՌԴ-ից ժամանել էր Հայաստան՝ քրոջ հարսանիքին մասնակցելու համար

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմանում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Chrysler և Volksagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները Volkswagen-ի միջից դուրս են բերել տղամարդու դի։


Այս խորագրի վերջին նյութերը