Լրահոս

25.08.2022 11:44


Արարատի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, կոտրել գազատար խողովակն ու բնակչի տան քարե պարիսպը, հետիոտնը տեղում մահացել է, վարորդը՝ դիմել փախուստի

Արարատի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, կոտրել գազատար խողովակն ու բնակչի տան քարե պարիսպը, հետիոտնը տեղում մահացել է, վարորդը՝ դիմել փախուստի

Այսօր՝ օգոստոսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Ավշար գյուղի Խորենացի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և նշված փողոցի 24 հասցեի դիմաց վրաերթի ենթարկել Ավշար գյուղի բնակիչ՝ 44-ամյա Ռուբիկ Անդրեասյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը մի քանի մետր շպրտվել է ու հայտնվել հարևանի տան բակում, տեղում մահացել է։ Վարորդն էլ դեպքի վայրից դիմել է փախուստի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել է բազալտե սալիկին, առաջ ընթանալով՝ կոտրել գազատար խողովակի հենասյունն ու բնակչի տան քարե պարիսպը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի ոստիկանները, ճանապարհային ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 22-ամյա Տ. Թ-ն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը