Լրահոս

08.09.2011 10:05


Քադաֆին գտնվում է Լիբիայում

Քադաֆին գտնվում է Լիբիայում

«Gazeta.ru»–ն հայտնում է, որ Լիբիայի ապստամբների գործողությունների հետևանքով երկրի մայրաքաղաք Տրիպոլիից հեռացած գնդապետ Մուամար Քադաֆին զանգահարել է Սիրիայի հեռուստատեսություն և հայտարարել, որ դեռևս գտնվում է Լիբիայում՝ խոստանալով, որ հաղթելու է ՆԱՏՕ–ին։

«Լիբիայի երիտասարդությունը պատրաստ է ակտիվացնել դիմակայությունը ընդդեմ Տրիպոլիում գտնվող ապստամբների և վերջ տալ վարձկաններին»,–Քադաֆիի խոսքերն է մեջ բերում «Ռոյթերս» գործակալությունը։ «Մենք պարտության կմատնենք ՆԱՏՕ–ին»,–շարունակել է Լիբիայի նախկին առաջնորդը։

Գնդապետն ընդգծել է, որ հեռուստաընկերություն զանգում է Լիբիայից։ Նա նաև անդրադարձել է Լիբիայից Նիգերի սահմանը հատած ավտոշարասյանը։ Ապստամբները կարծում են, որ այդ կերպ Քադաֆին երկրից տանում է ոսկին և փողերը։

Այս խորագրի վերջին նյութերը