Փաշինյանն անտեր է թողնում 2018-ին փողոց փակողներին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո բառացի հայտարարեց, որ կառավարությունը որեւէ փոխհատուցում, աջակցություն չի տրամադրելու «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետեւանքով տուժած տնտեսվարողներին։ Բայց մինչ այս ամենը ներկայացնելը, Քերոբյանը նախ որոշեց երկար-բարակ փիլիսոփայել, թե ինչպես պետք է իրենց բիզնեսը գրագետ կազմակերպեն տնտեսվարողները, որ փոխհատուցման խնդրի առջեւ չկանգնեն։
«Ես․․․ ըըը․․․ պետք է ասեմ, որ․․․ ըստ էության, տեսեք, ինչո՞ւմն է խնդիրը, եթե այդ միջավայրում աշխատած գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, եւ այդ ծառայությունը հասանելի լիներ, շատ մարդիկ անում են դա, գրագետ բիզնեսներն անում են, այսինքն՝ ապահովագրել են իրենց տարածքը, գույքը հրդեհից եւ այլնից, եւ, բնականաբար, այս դեպքը հատուցելի կլիներ։ Հիմա, եթե ինչ-որ մեկը դա արել է, մի մասն էլ մարդկանց չեն արել, ապա կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել՝ փոխհատուցել այն ծախսը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը, եւ եթե գործարարը չի համարել ռիսկը մեծ, ապա էստեղ կառավարությունն անելիք չունի»,- ասաց Քերոբյանը։
Մեր ուղիղ հարցին՝ այսինքն, չի՞ փոխհատուցի, Քերոբյանն ասաց․ «Ոչ, չի փոխհատուցի»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միայնակ ու անտեր է թողնում «Սուրմալուի» պայթյունից տուժած առեւտրականներին, որոնց Քերոբյանը մեծ-մեծ խոսքերով էր բնութագրում՝ գործարար։ Խոսքն այն առեւտրականների մասին է, որոնք 4 տարի առաջ՝ ապրիլին, ավելի ստույգ՝ ապրիլի 23-ին, դուրս էին եկել իրենց տաղավարներից, հայտարարել էին գործադուլ ու փակել Արշակունյաց պողոտան՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Նրանք ուզում էին, որ Նիկոլը գա դառնա իրենց գլխին թագավոր, Քերոբյանի պես մեկն էլ՝ նախարար, որ իրենց կյանքը մի քիչ հեշտանա։ Առաջին մասն այդպես էլ եղավ․ Սերժ Սարգսյանը նույն օրը հրաժարական տվեց, եւ արդեն չորս տարուց ավելի է՝ Նիկոլը մեր ու «Սուրմալուի» առեւտրականների գլխին «թագավոր» է կարգվել, բայց իրենց կյանքը չի հեշտացել։ Այսօր իրենց թագավորը որոշել է, որ անհասկանալի հանգամանքներում առաջացած պայթյունի հետեւանքով հսկայական վնասներ կրած առեւտրականները՝ նրանք, ովքեր իրեն բերել են իշխանության, պետք է որեւէ փոխհատուցում չստանան կրած վնասների համար, չնայած տեղի ունեցածում նրանք որեւէ մեղք չունեն, իսկ պետությունը միայնակ է թողնում առաջացած հոգսերի հետ՝ ասելով․ «Եղունգ ունես՝ գլուխդ քորի»։
Փոխարենը կառավարությունը պատրաստ է որոշակի սոցիալական աջակցություն տրամադրել պայթյունի հետեւանքով տուժած մյուս՝ ոչ առեւտրական քաղաքացիներին ու զոհվածների ընտանիքներին։ Չի բացառվում, որ այդ տուժած քաղաքացիները նույնպես ժամանակին փողոց փակած լինեն Նիկոլ Փաշինյանի համար, եւ Նիկոլ Փաշինյանը թերեւս որոշել է «անպատիժ» չթողնել նրանց արած լավությունը: Մյուս կողմից, գուցե անգամ որոշել է պատժել նախորդ «թագավորի» դեմ դուրս գալու համար, որ երբեւէ մտքներով չանցնի իր դեմ դուրս գալ եւ նոր «թագավոր» բերել իշխանության։
Սոցապնախարարությունից, ի դեպ, դեռ որեւէ հաշվարկ, որոշում չունեն, թե ինչ սկզբունքով է տրամադրվելու այս աջակցությունը, ինչ չափով կամ ինչ տեսքով։ Նախարարությունից ասացին՝ դեռ քննարկումների փուլում է։