ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող է նշանակվել Ֆիլիպ Ռիկերը
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիկերին նշանակել է կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական։ Այս պաշտոնում դեսպան Ռիկերը կծառայի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող՝ Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ պատվիրակության համար այս կրիտիկական շրջանում: Այդ մասին ասված է Բլինկենի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիկերը երկկողմանի համագործակցություն կապահովի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ իր դերի միջոցով կհեշտացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը:

Աղբյուրը՝ aysor.am