Քաղաքական

24.08.2022 17:06


90 մլն Ալեն Սիմոնյանի մեքենայի համար, 21 մլն՝ Արայիկ Հարույթյունյանի վերելակի, 1900 դրամ՝ թոշակառուներին

90 մլն Ալեն Սիմոնյանի մեքենայի համար, 21 մլն՝ Արայիկ Հարույթյունյանի վերելակի, 1900 դրամ՝ թոշակառուներին

Կառավարության նիստում հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափերը կավելանան: Այսպես նվազագույն կենսաթոշակի չափը կկազմի 30 500 դրամ 28 600 դրամի փոխարեն: Այսինքն կավելանա 1900 դրամով, մոտ 7 տոկոսով:

Թե ինչ կարող է փոխել այդ գումարը թոշակառուի կյանքում, դժվար է ասել, բայց այստեղ նաև այլ հարց է առաջանում, արդյոք կառավարությունը գումար չուներ ավելի շատ բարձրացում անելու համար: Այս հարցին պատասխանելու համար եկեք վերհիշենք վերջին շրջանում կառավարության արած որոշ հատկացումներ:

Կառավարությունը 90 մլն դրամ հատկացերց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք բերելու համար:

Կառավարության պահուստային ֆոնդից 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի ընդունարան տանող վերելակի փոխարեն նորը գնելու համար:

Ոստիկանները մայիսին ավելի քան 3 մլրդ դրամ պարգևավճար են ստացել:

Կառավարությունը 2,5 մլն դրամ կհատկացնի՝ մաքսային աշխատողի հագուստի էսքիզը մշակելու համար: Կառավարությունը ՊԵԿ-ին 229.9 մլն դրամ հատկացրեց համակարգիչ ձեռք բերելու համար:

Կառավարությունը Գառնու տաճարի մոտ համերգի կազմակերպման համար 471 հազար դոլար է հատկացրել

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը