Քաղաքական

24.08.2022 13:13


Ադրբեջանցի փորձագետները ստուգել են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարը (լուսանկար)

Ադրբեջանցի փորձագետները ստուգել են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարը (լուսանկար)

2022 թվականի օգոստոսի 22-ին «Ադրբեջանի ռեկուլտիվացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչները տեղական փորձագետների մասնակցությամբ ստուգել են Սարսանգի ջրամբարը։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ստուգման նպատակը Սարսանգի ջրամբարում տեխնիկական մոնիթորինգի իրականացումն էր, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թարթառ գետից եկող և ջրամբարից բաց թողնվող ջրի ժամանակացույցը և այլն:

Աղբյուրը նշում է, որ «հանդիպումն ու բանակցություններն անցել են փոխըմբռնման և կառուցողականության պայմաններում»։ Ըստ լրատվականի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումներն ու այցելությունները այդ տարածք հետագայում կշարունակվեն:

Նշենք, որ Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հանրապետության տարածքում, իշխանությունները չեն մեկնաբանել, թե ինչպես է ադրբեջանցիներին թույլ տրվել այցելել ջրամբարի տարածք։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը