Ի նշան բողոքի՝ վարորդները ազդանշաններով «դիմավորեցին» Փաշինյանին (տեսանյութ)
Շուրջ 10-15 րոպե է Բժշկական համալսարանի խաչմերուկում երթեւեկությունը կաթվածահար վիճակում էր, ոստիկանները «փակել» էին խաչմերուկը եւ սպասոմ Փաշինյանի ավտոշարասյանը:
Ի նշան բողոքի՝ վարորդները ազդանշաններով «դիմավորեցին» Փաշինյանի ավտոշարասյունը:
Իսկ շարասյան անցնելուց մի 2-5 րոպե առաջ սլանում են մի քանի ոստիկանական մեքենա, իրարից մի 200 մետր հեռավորության վրա եւ ահասարսուռ ձայներով բղավում են այն մեքենաների վրա, որոնք համարձակվում են մի փոքր շարժում անել: Գոռալով ու սիրենաներով ճանապարհ են բացում Փաշինյանին ուղեկցող շարասյան համար, որը կազմված է 7-8 մեքենայից եւ մայրաքաղաքի կենտրոնում սլանում է կայծակի արագությամբ: Այդ ընթացքում փողոցը պետք է անշարժանա` ոչ մի մեքենա ու մարդ չպետք է շարժում կատարի, թե չէ կհայտնվի հղի կնոջ վիճակում:
Եւ քանի որ անշարժացած մարդիկ այլ ձեւ չունեն իրենց բացասական վերաբերմունքը հայտնելու, նրանք մեքենաների ազդանշաններով են ուղեկցում մահաբեր շարասյունը:

Աղբյուրը՝ hraparak.am