Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը կկայանա օգոստոսի վերջին Մոսկվայում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մինչև օգոստոսի վերջը, Մոսկվայում:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Sputnik Արմենիային տրամադրած պատասխանում նշվում է, որ ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ։ Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն ևս չկա:
Այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսին, դեռ ամսվա սկզբում հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմն ավելի ուշ հաստատել էր տեղեկությունը` առանց հստակ ժամկետ նշելու։