Լրահոս

23.08.2022 09:45


Դատարանի բակում ծեծկռտուք է եղել քրեական անցյալ ունեցող «Չաղ Ռուստամի» և «Ֆազի» համակիրների միջև

Դատարանի բակում ծեծկռտուք է եղել քրեական անցյալ ունեցող «Չաղ Ռուստամի» և «Ֆազի» համակիրների միջև

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 22-ին, կեսօրին քրեական անցյալ ունեցող անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում:

Ինչպես հաղորդում է կայքը, Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում այսօր տեղի էր ունենում դատական նիստ, որը նախագահում էր դատավոր Ջոն Հայրապետյանը:

Դատարանի բակում էին հավաքված եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիրները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուրը: Երբ փողոցով անցնելիս է եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, դատարանի բակում միմյանց հասցեին հնչել են փոխադարձ մեղադրանքներ, որը հետո վերածվել է ծեծկռտուքի: Դատարանի բակից մի քանի ավտոմեքենաներ տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով, դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ:

Մի քանի անձինք, ովքեր դիմել են փախուստի, ոստիկանների կողմից որոնվում են:

Ռ. Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը, ով եղել է զրահապատ ավտոմեքենայով, որը Maybach է, ներկայացել է Էրեբունու բաժին, իսկ «Ֆազն» ու մի քանի հոգի դիմել են փախուստի:

Այս խորագրի վերջին նյութերը