Լրահոս

22.08.2022 22:29


Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել վրացական համարանիշերով բեռնատարում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել վրացական համարանիշերով բեռնատարում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:20–ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բեռնատար ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը