Լրահոս

22.08.2022 18:28


24 ժամով կդադարեցվի Գեղարքունիքի մի շարք գյուղերի ջրամատակարարումը

24 ժամով կդադարեցվի Գեղարքունիքի մի շարք գյուղերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 24-ը ժամը 07:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը