Լրահոս

07.09.2011 17:37


Թուրքիան Եգիպտոսի հետ ռազմական դաշինք կկնքի

Ինչպես տեղեկացնում է «Հաարեց»-ը, Թուրքիան մտադիր է Եգիպտոսի հետ ռազմական համաձայնություն կնքել։

Նախատեսվում է, որ երկու երկրների միջև համապատասխան պայմանագիր կստորագրվի սեպտեմբերի 12–ին Կահիրե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարելիք այցի ժամանակ։

Իսրայելական գործակալության տվյալներով՝ թուրքական կառավարության ղեկավարի այցը Եգիպտոս վերջին 15 տարում առաջինն է լինելու։

Առաջ, երբ Եգիպտոսի նախագահը Հոսնի Մուբարաքն էր, Թուրքիան Եգիպտոսը դիտում էր որպես մերձավորարևելյան տարածաշրջանի վրա ազդեցության տարածման մրցակից, իսկ այժմ Եգիպտոսի ներկայիս իշխանությունները պատրաստ են զարգացնել Թուրքիայի հետ տնտեսական ու ռազմական հարաբերությունները։

Նշվում է, որ Թուրքիան Եգիպտոսի հետ ռազմական դաշինքը չի դիտում որպես «վրեժ» Իսրայելի հանդեպ։

Այնուամենայնիվ, Էրդողանը հասկացնել էր  տվել, որ տեղի ունեցածի հետ  կապված՝ խստացնում  է Իսրայելի  նկատմամբ իր դիրքորոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը