Քաղաքական

20.08.2022 21:41


Բացառիկ տեսանյութ «Սուրմալու» առևտրի կենտրոնից. ինչ է իրականում տեղի ունեցել

Բացառիկ տեսանյութ «Սուրմալու» առևտրի կենտրոնից. ինչ է իրականում տեղի ունեցել

AntiFake.am-ի տրամադրության տակ բացառիկ կադրեր են հայտվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյունից։ Տեսանյութը փաստում է, որ առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել շինության ներքևի հատվածում։

ԶԼՄ-ներն արդեն իսկ անդրադարձել են թեմային, թե առևտրի կենտրոնի որ հատվածներում են մեծաքանակ հրավառ նյութեր եղել։ Ըստ այդմ, նշվում է, որ հրավառ նյութերի պահեստ է եղել պայթած շինության վերին հարկերում։ Մինչդեռ, ինչպես երևում է տեսանյութում, պայթյունի օջախը շինության ստորին հարկերն են։ Առևտրի կենտրոնի պայթած շինության վերին հարկերում հրավառ նյութեր ունեցող տնտեսվարողներն էլ իրենց հերթին նշում են, որ այնքան մեծ քանակությամբ հրավառ նյութեր առկա չեն եղել, որոնք կարող էին նման ողբերգության հանգեցնել։ Ավելին մասնագետները նշում են, որ եթե անգամ մի քանի տոննա ավել հրավառ նյութեր լինեին շենքում, նման հզորության պայթյունի չէին կարող հանգեցնել, իսկ թե պայթյունն ինչ ուժգնությամբ է եղել և ինչ հետևանքների է հանգեցրել, տեսել են բոլորը։

Նշենք նաև, որ դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական հասկանալի մեկնաբանություն դեռևս չի տրվել, բայց իշխանությունները համառորեն հերքում են ահաբեկչության վարկածը, իսկ բարձրագույն իշխանության կրող թիվ մեկ անձն իր հրապարակային հայտարարությամբ պնդել է, որ «տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։

Ինչպես նախկինում տեղի ունեցած այլ աղմկահարույց դեպքերի պարագայում, այս պարագայում ևս ՀՀ իշխանություններն իրենց հապշտապ եզրակացություններով և ոչ պրոֆեսիոնալ պահվածքով փակուղի են մտցրել գործի պրոֆեսիոնալ հետաքննության հեռանկարը: Իսկ թե իրականում ինչպե՞ս է տեղի ունեցել պայթյունը՝ տեխնածին է եղել, թե ոչ, պարզ կլինի միայն այն պարագայում, երբ հետաքննությունն իրականացնող մարմինը զերծ կլինի կողմնակի ազդեցություններից և գուշակությունների փոխարեն կհենվի առկա փաստական հանգամանքների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը