Աշխարհ

20.08.2022 17:24


«Ռեալ»-ը Կազեմիրոյի պատվին հրապարակված տեսանյութին կցել է «Եվրատեսիլ»-ի հայ մասնակից Ռոզա Լինի երգը

«Ռեալ»-ը Կազեմիրոյի պատվին հրապարակված տեսանյութին կցել է «Եվրատեսիլ»-ի հայ մասնակից Ռոզա Լինի երգը

Աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբի՝ Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կազեմիրոն կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն՝ այդ կապակցությամբ «Ռեալ»-ը ՏիկՏոկի իր պաշտոնական էջում շնորհակալական տեսանյութ է հրապարակել Կազեմիրոյի պատվին «Շնորհակալություն, Կազեմիրո» մակագրությամբ՝ դրան կցելով 2022 թ. Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի հայ մասնակից Ռոզա Լինի «Snap» երգը:

Այս խորագրի վերջին նյութերը