Լրահոս

20.08.2022 13:09


Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդը նույնիսկ չի արձագանքել դեպքի վայր ժամանած իր մոր հորդորներին․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդը նույնիսկ չի արձագանքել դեպքի վայր ժամանած իր մոր հորդորներին․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ օգոստոսի 19-ին, Մասիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչություն կամ բանդիտիզմ հատկանիշներով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է երեկ՝ օգոստոսի 19-ին, Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը զանգահարել է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանին և ցանկացել նրա հետ հանդիպել։

Այս խորագրի վերջին նյութերը