Երբ կկայանա հերթական եռակողմ հանդիպումը. Ալիևը պատրաստվում է կտրուկ դնել «Զանգեզուրի միջանցքի» հարցը․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ Մեր տեղեկություններով, ըստ նախնական պայմանավորվածությունների` օգոստոսի 31-ին Մոսկվայում կայանալու է հերթական եռակողմ հանդիպումը՝ Ալիեւ-Փաշինյան-Պուտին ձեւաչափով:
Ռուսական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն, այս հանդիպմանը Իլհամ Ալիեւը պատրաստվում է կտրուկ դնել, իր խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Նա ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը հստակ կհայտարարի Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի բացման, դրա տեղակայման, գործարկման եւ հարակից այլ հարցերի լուծման ժամկետը: Ռուսները կարծում են, որ Ալիեւը վճռական է տրամադրված եւ մտադիր չէ հավատալ Փաշինյանի խոստումներին եւ թույլ տալ, որ նա ժամանակ ձգի: