Յովանովիչը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին. «Նա պատրաստ է վաճառել իր սեփական քաղաքական տեսակետները»
«Վիկիլիքսը» հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ՄարիՅովանովիչի կողմից 2008թ. նոյեմբերի 7-ին պետքարտուղարություն ուղարկված նամակը։ Այնտեղ Յովանովիչը գրել է, որ նոյեմբերի 4-ին իր հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ ԼևոնՏեր-Պետրոսյանն ԱՄՆ-ին հորդորել է վճռականորեններգրավվել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին, որ ԱՄՆ–ն այդպիսով մեծծառայությունմատուցածկլինի Հայաստանին և հայ ժողովրդին, որ կարգավորման համար պայմանները հասունացել են, և խոստացել է չխանգարելխաղաղությունհաստատելուՀՀ նախագահ Սերժ Սարգսյանիջանքերին, իսկիր գլխավորած ընդդիմադիր շարժումն էլ Սարգսյանի կողմից հանգուցալուծմանն ուղղված ջանքերին խոչընդոտող ոչինչ չի անի:Լևոն Տեր–Պետրոսյանն ընդգծել է նաև, որ ԼՂՀ հարցումբեկումըկհանգեցնիԹուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորմանը։
Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ հոկտեմբերի 17-ի իր ելույթը ՀԱԿ–ումընդգրկվածծայրահեղական տարրերինհանդարտեցնելումարտավարություն էր՝ նրանցկենսունակբացատրությունտալուակտիվբողոքիակցիաներըժամանակավորապեսդադարեցնելուիրորոշմանվերաբերյալ, սակայն զգուշացրել է, որ կվերսկսի զանգվածային բողոքները, եթե Սերժ Սարգսյանը մինչև փետրվար խաղաղություն հաստատելու իր ջանքերում հաջողություն չունենա: Տեր–Պետրոսյանն ասել է, որ ինքն այլտարբերակչուներմարդկանցփողոցներիցցրելուևիրենցտներնուղարկելուհամար:
Իր հերթին Յովանովիչը Տեր–Պետրոսյանին ասել է, որ չիկարողընդունելՍարգսյանինկատմամբքաղաքականմիավորներվաստակելունպատակովԱՄՆ-ինհրապարակավկեղծձևովներկայացնելը: Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանն ԱՄՆ–ին մեղադրել էր Սերժ Սարգսյանին ժողովրդավարական հարցերում անկաշկանդ գործելու հնարավորություն տալու համար՝ դրա դիմաց Լեռնային Ղարաբաղի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում չափից մեծ զիջումներ ակնկալելով: Նամակում Յովանովիչը գրել է, որ այս հայտարարությունն իր դժգոհությունն է առաջացրել, և որ հոկտեմբերի 17-իելույթում Լևոն Տեր–Պետրոսյաննամենասադրիչտերմիններովպնդելէրճիշտհակառակըայնամենի, ինչնաայժմասումէ։ Դեսպանը Տեր–Պետրոսյանին ասել է, որ նույնիսկ եթե այդ հայտարարությունը միտված է եղել բավարարելու իր հետևորդներին, ԱՄՆ-ը ոչ մի կերպ չի կարող իմանալ, թե Տեր–Պետրոսյանն իրականում ինչ է մտածում, և ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության հարցի առնչությամբ ոչ բարոյական լույսի ներքո ներկայացնելը ինտելեկտուալառումովանազնիվէ:
Տեր–Պետրոսյանը խորհուրդ է տվել, որ ԱՄՆ նախագահ Բուշը, նախքան իր պաշտոնից հեռանալը, հյուրընկալի նախագահներ Սարգսյանին ու Ալիևին և կազմակերպիստորագրմանարարողությունը:
Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանն ընդգծել է նաև, որ ԼՂ–իհակամարտությանկարգավորումըԵրևան–Անկարա հարաբերություններիզարգացմանբանալինէլինելու, Հայաստանը պետք է զուգահեռաբար լուծի ԼՂ հակամարտությունը և բարելավի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ցեղասպանությանհարցին չի խոչընդոտի, ցեղասպանության ճանաչումն էլ առաջնահերթ հարց է միայն հայկական Սփյուռքի համար ևառաջնահերթությունչէՀայաստանումապրողհայերիհամար:
Այնուհետև հաջորդում է Յովանովիչի մեկնաբանությունը.
«Մեր տպավորությունն այն է, որ Լ. Տեր–Պետրոսյանն անկեղծ չէ այն հարցում, որ իր անազնիվ հռետորաբանությունը և մանևրումը պայմանավորված են եղել ընդդիմադիր բողոքող զանգվածներին փողոցներից ցրելու հանգամանքով, որպեսզի ՀՀ կառավարության համար ավելի ընդարձակ մանևրելու հնարավորություն ստեղծվի ԼՂ–ի և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում լավագույն լուծմանը հասնելու նպատակով: Մեր տեսակետն այն է, որ Լ. Տեր–Պետրոսյանը տեսել է, որ զանգվածային հանրահավաքներին աջակցությունն ամեն ամիս կրճատվում է, և այսպիսով ճարահատյալ, դեմքը փրկելու համար, տակտիկա է որոնել: Ամիսներ շարունակ խիստ մերժողական ռազմավարությանը դիմած գործողություններից հետո ձեռնունայն մնալով՝ Լևոն Տեր–Պետրոսյանը որոշել է ծածկվել նացիոնալիզմի պատմուճանով և մեծ տերությունների մեքենայությունների մասին դավադրությունների տեսություններ մոգոնել իր քաղաքական նահանջը քողարկելու համար: Հանրահավաքի նրա ելույթը քաղաքական մանիպուլյացիայի ակտ էր, և հակասում էր իր իսկ կողմից տարիներ շարունակ կիրառված՝ ԼՂ և Թուրքիայի վերաբերյալ հարցերում պրագմատիզմի քաղաքականությանը: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ հարցի վերաբերյալ իր իրական մոտեցումները այն տեսակետներն են, որոնք նա արտահայտել է դեսպանի հետ մասնավոր զրույցում: Այժմ նա ապացուցում է, որ պատրաստ է վաճառել իր սեփական քաղաքական տեսակետները՝ հանուն սեփական քաղաքական շահի, և անկասկած նա նույն բանը նորից կաներ, եթե համոզված լիներ, որ դա կարող է նրան օգնել թուլացնելու Սերժ Սարգսյանի իշխանությունը: Մինչդեռ մենք կարող ենք կասկածել, որ Տեր-Պետրոսյանը կարող էր իրեն նույնքան վատ դրսևորել, ինչքան ներկայիս իշխանությունները, եթե ինքը լիներ իշխանության (անշուշտ, նա այդպես էլ արել է իշխանության եղած ժամանակ)։ Իրականում այս տարի ընտրողների իրավունքը ոտնահարողը իշխող ռեժիմն է եղել: Չնայած իրենց առաջնորդի կողմից անկեղծության պակասին, հենց Լ. Տեր–Պետրոսյանին աջակցողներն են, որ մնում են ներկայիս կառավարությունից օտարված և նրան ընդդիմացած»:
Յովանովիչը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին. «Նա պատրաստ է վաճառել իր սեփական քաղաքական տեսակետները»
«Վիկիլիքսը» հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կողմից 2008թ. նոյեմբերի 7-ին պետքարտուղարություն ուղարկված նամակը։ Այնտեղ Յովանովիչը գրել է, որ նոյեմբերի 4-ին իր հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ԱՄՆ-ին հորդորել է վճռականորեն ներգրավվել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին, որ ԱՄՆ–ն այդպիսով մեծ ծառայություն մատուցած կլինի Հայաստանին և հայ ժողովրդին, որ կարգավորման համար պայմանները հասունացել են, և խոստացել է չխանգարել խաղաղություն հաստատելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերին, իսկ իր գլխավորած ընդդիմադիր շարժումն էլ Սարգսյանի կողմից հանգուցալուծմանն ուղղված ջանքերին խոչընդոտող ոչինչ չի անի: Լևոն Տեր–Պետրոսյանն ընդգծել է նաև, որ ԼՂՀ հարցում բեկումը կհանգեցնի Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորմանը։
Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ հոկտեմբերի 17-ի իր ելույթը ՀԱԿ–ում ընդգրկված ծայրահեղական տարրերին հանդարտեցնելու մարտավարություն էր՝ նրանց կենսունակ բացատրություն տալու ակտիվ բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու իր որոշման վերաբերյալ, սակայն զգուշացրել է, որ կվերսկսի զանգվածային բողոքները, եթե Սերժ Սարգսյանը մինչև փետրվար խաղաղություն հաստատելու իր ջանքերում հաջողություն չունենա: Տեր–Պետրոսյանն ասել է, որ ինքն այլ տարբերակ չուներ մարդկանց փողոցներից ցրելու և իրենց տներն ուղարկելու համար:
Իր հերթին Յովանովիչը Տեր–Պետրոսյանին ասել է, որ չի կարող ընդունել Սարգսյանի նկատմամբ քաղաքական միավորներ վաստակելու նպատակով ԱՄՆ-ին հրապարակավ կեղծ ձևով ներկայացնելը: Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանն ԱՄՆ–ին մեղադրել էր Սերժ Սարգսյանին ժողովրդավարական հարցերում անկաշկանդ գործելու հնարավորություն տալու համար՝ դրա դիմաց Լեռնային Ղարաբաղի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում չափից մեծ զիջումներ ակնկալելով: Նամակում Յովանովիչը գրել է, որ այս հայտարարությունն իր դժգոհությունն է առաջացրել, և որ հոկտեմբերի 17-ի ելույթում Լևոն Տեր–Պետրոսյանն ամենասադրիչ տերմիններով պնդել էր ճիշտ հակառակը այն ամենի, ինչ նա այժմ ասում է։ Դեսպանը Տեր–Պետրոսյանին ասել է, որ նույնիսկ եթե այդ հայտարարությունը միտված է եղել բավարարելու իր հետևորդներին, ԱՄՆ-ը ոչ մի կերպ չի կարող իմանալ, թե Տեր–Պետրոսյանն իրականում ինչ է մտածում, և ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության հարցի առնչությամբ ոչ բարոյական լույսի ներքո ներկայացնելը ինտելեկտուալ առումով անազնիվ է:
Տեր–Պետրոսյանը խորհուրդ է տվել, որ ԱՄՆ նախագահ Բուշը, նախքան իր պաշտոնից հեռանալը, հյուրընկալի նախագահներ Սարգսյանին ու Ալիևին և կազմակերպի ստորագրման արարողությունը:
Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանն ընդգծել է նաև, որ ԼՂ–ի հակամարտության կարգավորումը Երևան–Անկարա հարաբերությունների զարգացման բանալին է լինելու, Հայաստանը պետք է զուգահեռաբար լուծի ԼՂ հակամարտությունը և բարելավի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ցեղասպանության հարցին չի խոչընդոտի, ցեղասպանության ճանաչումն էլ առաջնահերթ հարց է միայն հայկական Սփյուռքի համար և առաջնահերթություն չէ Հայաստանում ապրող հայերի համար: