Լրահոս

23.04.2009 17:53


ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը մեկնաբանում է Եվրանյուզ հեռուստաընկերության ապրիլի 22-ի հայտարարությունը

Եվրանյուզ հեռուստաընկերության բազմալեզու ծառայություններից ռուսական ծառայությունը Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ս.թ. ապրիլի 22-ի հայտարարությունը մեկնաբանելիս տեղեկացնում է, որ Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջադրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:

- Զարմանալի է, և մենք Եվրանյուզի ղեկավարության ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ նման հեղինակավոր հեռուստաընկերությունը ցուցաբերում է նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կամ միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը, ինչը հակասում է ինչպես Եվրանյուզի որպես չեզոք լուսաբանողի համբավին, այնպես էլ երեկվա հայտարարության բովանդակությանը և դրա միջազգային արձագանքներին, ասել է Տիգրան Բալայանը։

Ըստ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության

Այս խորագրի վերջին նյութերը