Լրահոս

19.08.2022 17:37


Տավուշի մարզի՝ Դիլիջանի 1-ին ոլորանում բեռնատարը կողաշրջվել է

Տավուշի մարզի՝ Դիլիջանի 1-ին ոլորանում բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Շիրակ Ջրաղացպանյանը իր վարած բեռնատար ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 90 կմ-ին՝ Դիլիջանի առաջին ոլորանում, կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը