Լրահոս

07.09.2011 16:04


Սիրիայի Հոմս քաղաքում զինվորականների կրակոցներից զոհվել է 7 ցուցարար

Սիրիայի Հոմս քաղաքում զինվորականների կրակոցներից զոհվել է 7 ցուցարար

«Gazeta.ru»–ն փոխանցում է, որ Սիրիայի Հոմս քաղաքում վերսկսվել են բախումները ցուցարարների և զինվորականների միջև։ Սիրիական զինված ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, որի հետևանքով զոհվել է մի քանի մարդ, մի քանի տասնյակն էլ վիրավորվել են։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների համաձայն՝ զոհվել է 7 մարդ։

–Ամբողջ գիշեր այստեղ կրակել են, դա ընդհանրապես չի դադարել… Ես հստակ չգիտեմ, թե ինչ է կատարվում, որովհետև վախենում եմ փողոց դուրս գալ,–«Ասոշիեյթեդ փրես»–ին պատմել է բնակիչներից մեկը։

Իրավապաշտպանները հաղորդում են, որ անվտանգության ուժերը արգելել են Հոմս քաղաքի ելումուտը, իսկ քաղաքի որոշ թաղամասեր հոսանքազրկված են, ու անջատված է ինտերնետը։

Այս խորագրի վերջին նյութերը