Լրահոս

19.08.2022 13:27


Կոտայքի մարզում «Առինջ մոլ»-ի ճանապարհին բախվել են Opel Omega-ն ու «Երազ»-ը, կա վիրավոր

Կոտայքի մարզում «Առինջ մոլ»-ի ճանապարհին բախվել են Opel Omega-ն ու «Երազ»-ը, կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Առինջ գյուղի Բաբաջանյան փողոցում՝ «Առինջ մոլ»-ի ճանապարհին, բախվել են Opel Omega և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» ԲԿ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում և դուրս է գրվել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը