Աշխարհ

19.08.2022 19:43


Լևանդովսկուց 70 հազար եվրո արժողությամբ ժամացույց են գողացել՝ ինքնագրեր բաժանելու ժամանակ

Լևանդովսկուց 70 հազար եվրո արժողությամբ ժամացույց են գողացել՝ ինքնագրեր բաժանելու ժամանակ

Ինքնագրեր բաժանելու ընթացքում «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց 70 հազար եվրո արժողությամբ ժամացույց են գողացել: Միջադեպը տեղի է ունեցել կատալոնացիների մարզաբազայի տարածքում, հայտնում է լրագրող Ալֆրեդո Մարտինեսը:

Ֆուտբոլիստն ինքն է մեքենայով հետևել գողերին, մինչև՝ գործին միջամտել են նաև ոստիկանության աշխատակիցները:

Ոստիկանությունն, արդյունքում, հայտնաբերել է հանցագործներին, իսկ ժամացույցը Լևանդովսկուն է վերադարձվել նախքան մարզման մեկնարկը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը