Մեկնաբանություն

19.08.2022 09:44


«Սբխեչի ուլի» բեմելն ու ՔՊ–ի թրքաբոլշևիկացումը․ ո՞ւմ շունն է Ավինյան Տիգրանը

«Սբխեչի ուլի» բեմելն ու ՔՊ–ի թրքաբոլշևիկացումը․ ո՞ւմ շունն է Ավինյան Տիգրանը

«Սբխեչի ուլի» արտաքինով Տիգրան Ավինյանի բեմելը որպես Երևանի քաղաքապետի թեկնածու շատ խորհրդանշական ստացվեց։

«Սբխեչի ուլը» քաղաքապետի թեկնածու էր հանդես գալիս «Սուրմալուի» փլատակների ֆոնին և ինքնագովազդվում մահերի առիթով։ Մահաբեր այս իշխանություններն իրենց թեկնածուին ներկայացնելու համար այլ տարբերակ չէին էլ կարող ընտրել։

Կորոնավարակային ակտիվ շրջանում ամբողջությամբ տապալված ու մահեր բերած պարետ Տիգրանը մահն ու ողբերգությունն էր ընտրել որպես պատեհ պահ՝ հանրությանը ներկայանալու համար։ Սա իրոք շատ խորհրդանշական է։ ՔՊ–ի ամենագորշ ներկայացուցիչներից մեկն այդպիսով հուշում է, թե ինչ գորշություններ ու ողբերգություններ են սպասում մայրաքաղաքին, եթե հանկարծ հաջողվի իրեն նշանակել քաղաքապետի աթոռին (հատուկ ենք «նշանակել» ձևակերպումն օգտագործում, քանզի ընտրություններով այս «Սբխեչի ուլը» քվե չի հավաքի․ մնում է կեղծելը)։

Ուշագրավն այն է, որ սույն «Սբխեչի ուլը» «Սուրմալու» էր ներկայացել որպես փաստացի քաղաքապետ, քանզի նրան ուղեկցում էին թաղապետերը։ Այն հարցին, թե որպես ի՞նչ և որպես ո՞վ է ինքը եկել դեպքի վայր, Ավինյան Տիգրանը պատասխանել է, որ ինքը «Քաղաքացիական կուսակցության» վարչության անդամ է և նույն այդ կուսակցության կողմից առաջադրված Երևանի քաղաաքապետի թեկնածու։

Փաստորեն, ստացվում է, որ ՔՊ–ի վարչության անդամն արդեն օհօ՜ կարգավիճակ է։ Եվ սրանք տարիներ շարունակ խոսել են ժողովրդավարությունից, ազատական արժեքներից, կառավարման թափանցիկությունից ու նմանատիպ այլ բաների՞ց։

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ լինելն արդեն պետական պաշտո՞ն է։ Այդպիսի պատկեր բոլշևիկների ժամանակ կար, երբ կենտկոմի անդամն արդեն լուրջ կարգավիճակ էր։ Իշխող կուսակցության մասին միայն ԽՍՀՄ տարիներին կար այդպիսի պատկերացում ու սահմանադրության մեջ էլ ամրագրված էր, որ կոմկուսն է հանրությանն առաջնորդող ուժը։ Հիմա Ավինյան Տիգրանն ազդարարում է, որ իրենք նեոկոմկուս են դարձել, ինքն էլ որպես նեոկոմկուսի անդամ է հայտնվել դեպքի վայրում։

Երևանը երբեք այսպես ստվերային չի կառավարվել, ինչպես արևմտյան արժեքների ջատագով ներկայացող այս թրքաբոլշևիկների օրոք է տղի ունենում։

Հարց է առաջանում․ Ավինյանն ո՞ւմ շունն է, որ նրան շրջապատում են թաղապետերը, իրականացվող աշխատանքների մասին պատմում են ԱԻՆ–ի ներկայացուցիչները, ինքը ինչ որ բաներ է բարբաջում փլատակների ֆոնին՝ «Սբխեչի ուլ» դեմքին փորձելով տալ լուրջ և սրտաճմլիկ տեսք։

Ավինյանն ո՞ւմ շունն է, որ նրա տակ բիզնեսներ մտցնեն, ինքը դառնա հսկայական կարողությունների տեր ու տեսախցիկների առաջ մտքեր հայտնի։

Ավինյանն ո՞ւմ շունն է, որ հարկատուներիս փողերով սնվող Հ1–ի տաղավար կանչեն ու ինքը բլբլա որպես քաղաքապետի թեկնածու։ Քարոզարշավն արդեն սկսե՞լ է։ Սպասում էին մի ողբերգություն լինի, որ մեկնարկը տայի՞ն։

Ի դեպ, ՔՊ–ի մի թևում էլ են այս հարցը տալիս, թե Ավինյանն ո՞ւմ շունն է, որ քաղաքապետ է ուզում դառնալ։

Թե ում շունն է Ավինյանը, արդեն պարզ է՝ Նիկոլ Փաշինյանի (ՔՊ–ն ուսապարկային կուսակցություն է, այնպես որ «շների» պատկանելիության հարցը որոշված է)։ Բայց դա էական չէ։ Էականն այն է, որ պետք է այն օրի գցել Ավինյան Տիգրանին, որ նրա ձեռքից շունը հաց չվերցնի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը